EngРусՀայHay
Մոբայլ | Ամբողջական
Sport
Հովհաննես Դավթյանը դուրս է մնացել ձյուդոյի Մեծ Սաղավարտի խաղարկությունից
4 փետրվարի 2012 - 17:57 AMT

PanARMENIAN.Net - Փարիզում շարունակվում է ձյուդոյի Մեծ Սաղավարտի խաղարկությունը, որտեղ խաղարկվում են լոնդոնյան Օլիմպիական միավորներ:

Տղամարդկանցից Հայաստանի միակ ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը (60կգ) երրորդ մենամարտում հանդիպել է Ջին Վոն Քիմի (Ճապոնիա) հետ և պարտվել:

Մինչ այդ հայ ձյուդոյիստը հաղթել էր կանադացի Ֆրեյզեր Ուիլլին և Իսսամ Նուրին (Ֆրանսիա):

Ներկա պահին Դավթյանը Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայում զբաղեցնում է 13-րդ տեղը:

Գլխավոր
Լուրեր
Արխիվ
Սկիզբը
EngРусՀայHay